Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ՝ հանդիպելու աշակերտներին և ուսուցիչներին

13.05.2023

 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին հանդիպելու նպատակով:

Նշենք, որ համագործակցային նախագծի շրջանակում այս երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում:
Առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդում, իսկ գյուղից 10 աշակերտ՝ Երևանում: 2 գիշերակացի շրջանակում վերջիններս ծանոթանում են միմյանց հետ և յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսածը և սովորածը, կենցաղային և յուրահատուկ առօրյան։
Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա՝ պատմամշակութային հուշարձաններ, իսկ 3-րդ օրը՝ երկու դպրոցների 8-րդ դասարանի բոլոր աշակերտները հանդիպում են Ներքին Բազմաբերդում։
Այս միջոցառման շրջանակներում աշակերտները հնարավորություն են ստանում անմիջականորեն ճանաչելու միմյանց, անցկացնելու մշակութային տարբեր միջոցառումներ:
Վարչապետ Փաշինյանն այցի ընթացքում զրուցել է աշակերտների և ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, աշակերտները հանդես են եկել մշակութային կատարումներով: Վերջիններս շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին իրենց այցելելու և հետաքրքիր զրույց անցկացնելու համար:
«Ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ոգու համար, տրամադրության համար, կազմակերպման համար, հարաբերությունների համար, ցանկության համար, ստեղծագործականության համար: Եվ դա շատ կարևոր է և կրթության անբաժանելի մասն է: Ես բազմիցս եմ ասել, անընդհատ ասում եմ, որ կրթությունից ավելի կարևոր բան չկա, և մեր բոլորիս նպատակն է այնպես անել, որ Հայաստանում կրթության մակարդակը գնալով բարձրանա: Բայց դա իհարկե չի նշանակում միմիայն ավելի որակյալ գիրք, ավելի որակյալ շենք, սա նշանակում է ավելի որակյալ մոտեցում: Եվ ես այսօր այդ որակյալ մոտեցումը տեսա, ինչի համար բոլորիցդ շնորհակալ եմ»,-հանդիպման ավարտին ասել է Վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42