Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի 2 տասնյակ քաղաքացիներ այսօր մասնակցեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ կայացած քաղաքացիների ընդունելության օրվան։
12.05.2023
Քաղաքացիները մարզպետին դիմեցին սոցիալական, աշխատանքային, առողջապահական և այլ բնույթի հարցերով։
Սերգեյ Մովսիսյանը լսեց և արձանագրեց տարբեր համայնքներում բնակվող քաղաքացիների խնդիրները, որոնց լուծումներին ընթացք տվեց տեղում։
Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի վերաբերյալ մարզպետը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվեց։
Հարգելի՛ քաղաքացիներ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ յուրաքանչյուր ուրբաթ ընդունելության օր է, որին կարող եք մասնակցել` նախապես հերթագրվելով։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0232) 3 24 64։