Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը հաղթանակի և խաղաղության տոնի առիթով

12.05.2023

 Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ հաղթանակի և խաղաղության տոնի առիթով։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Հայրենական պատերազմի վետերաններին,Արցախյան պատերազմների մասնակիցներին, մեր խաղաղության երաշխավոր սպաներին ու զինվորներին։
Ոգեշնչվելով մեր պապերի ու նորօրյա հերոսների սխրանքներով` ուզում եմ, որ բոլորս տոգորվենք լավատեսությամբ, լուսավոր ապագայի հանդեպ հուսավառ հավատով։
Հայոց պատմության փառավոր էջերը լի են հաղթանակներով և մաղթում եմ, որ այդ հաղթանակների ոգին միշտ մեզ ուղեկից լինի և մղի նոր հաղթանակների։
Հավատացած եղեք` մենք ուժեղ ու անպարտելի ենք, երբ միասնական ենք։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42