Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առիթով

08.05.2023

 Հարգարժան երկրապահներ, այսօր, նշանավորելով Երկրապահի օրը, բոլորս մեր երախտիքի խոսքն ենք հղում Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներին։

Ստանձնելով երկրապահի վսեմ առաքելությունը՝ դուք ձեր ուսերին եք վերցրել մեր երկրի սահմանները մշտարթուն հսկելու, մեր բանակի թիկունքին ամուր կանգնելու ամենապատասխանատու և ազգանվեր գործը։
Երկրապահը մեզ համար դարձել է մեր երկիրը պահող մշտարթուն զինվորը, հայ զինվորի կողքին կանգնած աննկուն մարտիկը։
Անփոխարինելի է ձեր դերակատարությունը հայոց պետականության պահպանման ու խաղաղության հաստատման գործում։
Այսօրվա առիթը բոլորիս հպարտությամբ ու հայրենասիրությամբ է ոգեշնչում։
Սիրելի՛ երկրապահներ, ձեր բազկին զորություն, մեր սահմաններին անխորտակ ամրություն, հայ ազգին տոկունություն ու միասնականություն եմ մաղթում։
Շնորհավո՛ր Երկրապահի օր։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42