Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի բարելավում Արագածոտնի և Շիրակի մարզերում» ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար դասընթացներն ամփոփվեցին

04.05.2023

 «Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի բարելավում Արագածոտնի և Շիրակի մարզերում» ծրագրի շրջանակներում «ՎԻՍՏԱԱ փորձագիտական կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ օրերս Արագածոտնում իրականացրեց անվճար դասընթացներ։

Շահառուները Արագածոտնի մարզում հյուրատնային բիզնես վարող անձինք էին, որոնք այս դասընթացի շնորհիվ համալրեցին իրենց ֆինանսական գրագիտությանը, զարգացրին առցանց հարթակներում բիզնեսի վարման հմտությունները, ծանոթացան հաճախորդների ներգրավման, սպասարկման մի շարք առանձնահատկությունների և այն ամենին ինչն անհրաժեշտ է բիզնեսի բարգավաճման ու բարձրորակ ծառայության մատուցման համար։
Դասընթացը վարել է «Ֆերմերից ֆերմերին-Հայաստան» ծրագրի տնօրեն Մակրիտա Ավջյանը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած գործարարներին հավաստագրեր հանձնեցին և շնորհավորեցին Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Դատումյանը և մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42