Տպել
Նորություններ
+1000 փեթակ Հայաստանի համայնքներին
03.05.2023
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի շրջանակում կրկին մեկնարկում է«HONEY-MONEY» նախագիծը՝ այս անգամ Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Ջամշլու, Ալագյազ, Ռյա Թազա, Շենկանի, Միրաք բնակավայրերի 18-50 տարեկան բնակիչների համար։
Նախագծի շրջանակներում կիրականացվի երկօրյա վերապատրաստման դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կհանձնեն քննություն և առավել բարձր միավոր հավաքած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։ Այդ փուլում կիրականացվի կարիքների գնահատում և համապատասխանելուց հետո սահմանված ժամանակացույցով կտրամադրվեն ժամանակակից դադան տեսակի պոլիուրեթանային փեթակներ։
Մեղվափեթակները կտրամադրվեն հետևյալ սկզբունքով՝
• 0-10 մեղվափեթակ ունեցողներին ՝ 2 նոր մեղվափեթակ,
• 11-30 մեղվափեթակ ունեցողներին՝ 4 նոր մեղվափեթակ
• 31 և ավել մեղվափեթակ ունեցողներին ՝ 1 նոր մեղվափեթակ
Դասընթացները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝
Արագածոտնի մարզի՝ Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Ջամշլու, Ալագյազ, Ռյա Թազա, Շենկանի, Միրաք բնակավայրերում ՝ 2023 թվականի մայիսի 10-11-ին, Ռյա Թազայի միջնակարգ դպրոցում, ժամը՝ 11։00-ին։