Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսմեկյան միջոցառումը՝ աշխատավորի դերի կարևորման մասին

02.05.2023

 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ մայիսի 1-ին Արագածոտնում իրականացրեց Աշխատավորի օրվան նվիրված միջոցառում, որտեղ կարևորվեց աշխատավորի դերը տնտեսության զարգացման և ամրապնդման գործում։

Մասնակցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարարներ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի տնտեսվարողներ, հյուրեր։ Միջոցառումը տեղի ունեցավ «Արմենիա Վայն» գործարանում, որի տանիքի ներքո առանձին տաղավարներով իրենց արտադրանքն էին ներկայացնում և հյուրասիրում մարզի գործարարները։
Մասնակիցները շրջեցին գինու թանգարանով, ծանոթացան արտադրատեսակներին, դրանց հնեցման առանձնահատկություններին։
Երեկոն եզրափակվեց համերգային ծրագրով՝ ազգային երգ ու պարի ուղեկցությամբ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42