Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղերձը` Աշխատավորների և համերաշխության միջազգային տոնի առիթով։

01.05.2023

 Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Աշխատավորների և համերաշխության միջազգային տոնի առիթով։
Հայն իր գոյության ողջ ընթացքում աչքի է ընկել մեծ աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ, կառուցելու և շենացնելու հզոր մղումով, և ես մաղթում եմ, որ ազգային այս դրվատելի հատկանիշը բոլորս մեր մեջ կրկնապատկենք, նոր եռանդով լծվենք մեր երկիրը շենացնելու ազգաշահ գործին։
Մեզնից յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով ներդրում է բերում հայրենիքի զարգացմանը, ամենքիդ աշխատանքը առանձնակի կարևոր է։
Ժողովրդական մի գեղեցիկ խոսք կա՝ «Աշխատանքը մայրն է ամեն բարիքի»․ իրավամբ, միայն աշխատանքով է լավ արդյունք ստեղծվում։
Այս պատեհ առիթով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ կոլեկտիվին՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին, որոնք ամենք օր իրենց մասնագիտական հմտությունները, ջանքերն ուղղում են Արագածոտնը շենացնելու, գրավիչ մարզ դարձնելու գործին։
Աշխատել, մաքառել, ստեղծել, առաջ ընթանալ․ սա պետք է լինի ամենքիս միտքն ու հոգին սնող հավատամքը։
Ի գործ։
Շնորհավոր Մայիսի 1:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42