Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել են շախմատի 17-րդ օլիմպիադայի Աշտարակի և Թալինի համայնքային փուլերը

30.04.2023

 Այսօր Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի 17-րդ օլիմպիադայի Աշտարակի համայնքային փուլը՝ 21 թիմերի մասնակցությամբ։

1-ին տեղը զբաղեցրել է Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի թիմը,
2-րդ տեղը՝ Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը,
3-րդ տեղը՝ Օհանավանի միջնակարգ դպրոցի թիմը։
Նշենք, որ օլիմպիադայի Թալինի համայնքային փուլն անցկացվել է ապրիլի 28-ին՝ Մաստարայի միջնակարգ դպրոցում, մասնակցել են 17 դպրոցական թիմեր։
1-ին տեղն է զբաղեցրել Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը, . 2-րդ տեղը՝ Թալինի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը,
3-րդ տեղը՝ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։
Հավելենք, որ մյուս համայնքներում օլիմպիադան կանցկացվի մայիսի 5-ին։
Օլիմպիադայի գլխավոր մրցավարը Աշոտ Թամազյանն է։
Շնորհավորում ենք հաղթողներին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42