Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եզդիական համայնքների խնդիրներն Արագածոտնի մարզպետի ուշադրության կենտրոնում են․ Սերգեյ Մովսիսյանը եղավ մի շարք բնակավայրերում

29.04.2023

  Աշխատանքային այցով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ապրիլի 28-ին եղավ մարզի եզդիական Արևուտ, Կանչ, Հակո, Սորիկ, Մեծաձոր, Շամիրամ համայնքներում և բնակավայրերում։

Այցի նպատակը մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ հանդիպելն ու նրանց խնդիրներին, կենսապայմաններին տեղում ծանոթանալն էր։ Հրատապ լուծում պահանջող հարցերն արձանագրվեցին՝ դրանց լուծման ուղղությամբ առաջիկայում քայլեր ձեռնարկելու համար։ Համայնքների և վարչական ղեկավարների հետ շրջայցի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ։
Մարզպետի հատուկ ուշադրության կենտրոնում էին կրթական հարցերը։ Այցելելով դպրոցներ՝ Սերգեյ Մովսիսյանը տնօրենների և ուսուցիչների հետ վերհանեց եզդիական համայնքների կրթական հիմնախնդիրները, ծանոթացավ շենքային պայմաններին։
Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում Սերգեյ Մովսիսյանը նշեց,որ եզդիական համայնքի ներկայացուցիչները հասարակության լիիրավ անդամ են, և նրանց խնդիրները մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, առաջիկայում համայնքների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր կիրականացվեն։
Բնակիչների կողմից բարձրաձայնված ամենահրատապներից էին խմելաջրի, դեպի իրենց բնակավայր տանող ճանապարհների բարեկարգման, արոտավայրերի շահագործման հետ կապվող հարցերը։
Համայնքներ այցերը շարունակական են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42