Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական շաբաթօրյակին Արագածոտնի մարզում մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ

29.04.2023

 Արագածոտնի մարզի բոլոր 8՝ Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ, Ալագյազ, Մեծաձոր, Արևուտ, Շամիրամ համայնքների բնակիչներն այսօր մեծ համախմբվածությամբ մասնակիցն են դարձել համապետական շաբաթօրյակին։

Համայնքապետարանների, պետական կառույցների, այդ թվում՝ դպրոցների, բժշկական կենտրոնների, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, բազմաբնակարան շենքերի բնակիչները, մեկ մարդու նման լծվել են իրենց բնակավայրերը մաքրելու և բարեկարգելու ազգանվեր գործին։
Այսպիսով, Արագածոտնում համապետական շաբաթօրյակին մասնակցել է
ավելի քան 25 հազար մարդ, որից շուրջ 5 հազարը՝ ուսուցիչներ և աշակերտներ։
Աղբից, քարերից և մոլախոտերից հատուկ տեխնիկայի և գործիքների կիրառմամբ մաքրվել են ընդհանուր 100-ից ավելի պատմամշակութային հուշարձանների հարակից հատվածներ, լվացվել են արձաններ, մաքրվել են սելավատարներ, ջրամբարներ, վերացվել են աղբակույտեր։
Հավելենք, որ համայնքներում շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքները համակարգել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42