Տպել
Նորություններ
Խորհրդանշական միջոցառումներով Արագածոտնում նշանավորվեց ՀՀ քաղաքացու օրը
29.04.2023
Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ Այս առիթով այսօր Աշտարակում, Ապարանում և Թալինում տեղի են ունեցել խորհրդանշական միջոցառումներ, որոնք բաղկացած են եղել երկու հատվածից՝ բանախոսություններ և մշակութային մաս։
Որպես բանախոսներ հանդես են եկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների հայտնի մարդիկ, որոնք երիտասարդների հետ զրուցել են քաղաքացիական հասարակության կարևորության, ինքնազարգացման, ինքնաճանաչման, ակտիվ ու նախաձեռնող լինելու և զարգացած հասարակության ձևավորման գործում անհատների դերակատարմանը վերաբերող հարցերի շուրջ։ Բանախոսություններն ուղեկցվել են ակտիվ հարցուպատասխանով։
Ունկնդիրները դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտներ էին։
Աշտարակի մշակույթի պալատում տեղի ունեցած բանախոսությունը վարել է ԵՊՀ գիտական քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Հովհաննիսյանը։
Ապարնում բանախոսել է ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ Թալինում պատանիների հյուրն է եղել «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն»-ի տնօրեն, Հայ-ռուսական համալասարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Տիգրան Բալոյանը։
Բանախոսություններին հաջորդել են մշակութային գեղեցիկ ելույթներ, որին ներկա են գտնվել աշակերտներ, ուսուցիչներ, հյուրեր։
Շնորհավոր ՀՀ քաղաքացու օր։