Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն ընդունեց Միասնական սոցիալական ծառայության պետին

26.04.2023

 Աշխատանքային օրվա ավարտին այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզպետի աշխատակազմ-ՄՍԾ համագործակցության սերտացմանն ուղղված, Արագածոտնում գործող ՄՍԾ տարածքային կենտրոննների աշխատանքին, մարզի սոցիալական վիճակին, քաղաքացիների խնդիրներին առնչվող հարցեր։
Ողջույնի խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը բարձր գնահատեց ՄՍԾ աշխատանքն ու ընդգծեց, որ տարածքային կենտրոնների գործարկումից ի վեր քաղաքացիների սոցիալական հարցերն ավելի արագ և օպերատիվ արձագանք են ստանում, սոցիալական ապահովության բնագավառում աշխատանքն ավելի համակարգված ու արդյունավետ է։
ՄՍԾ կենտրոնի ղեկավարն իր հերթին բարձր գնահատեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցային աշխատանքը և մասնագիտական լույսի ներքո դիտարկեց քննարկվող հարցերը։
Երկուստեք կարևորվեց ազգային փոքրամասնությունների սոցիալական խնդիրներին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը։
Նշենք, որ Էդուարդ Պետրոսյանն այսօր եղել է Արագածոտնի համայնքների ՄՍԾ տարածքային կենտրոններում, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, քաղաքացիների սոցիալական խնդիրներին։
Հանդիպումն ամփոփվեց փոխգործակցության խորացման պայմանավորվածությամբ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42