Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալինում բացվել է նորագույն սարքավորումներով հագեցած ակնաբուժական ախտորոշման կլինիկա

26.04.2023

 Թալինի ԲԿ-ում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնվել է մարզային ակնաբուժական ախտորոշման կենտրոն՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով։

Կենտրոնի բացումը տեղի է ունեցել երեկ՝ ՀՀ առողջապահության նախարարության, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, ԲԿ ներկայացուցիչների և բարերարների մասնակցությամբ։
Թալինի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան «Հայկական ակնաբուժության նախագծի կողմից 2015թ.-ից իրականացվող ՀՀ մարզերում ակնային առողջապահական համակարգի վերականգնմանն ուղղված ծրագրի բաղադրիչ է:
Արագածոտնի մարզի կլինիկան թվով 2-րդն է Հայաստանում, առաջիկայում նմանատիպ կենտրոններ կհիմնվեն նաև մյուս մարզերում։
Ժամանակակից կլինիկան կնպաստի մարզում առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանը, նոր սարքավորումներով ակնաբուժական ծառայությունները կմատուցեն Թալինի ԲԿ վերապատրաստված բժիշկները։
Շնորհավորում ենք կենտրոնի բացման առիթով և մաղթում անխափան գործունեություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26