Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արագածոտնի մարզպետարան» թիմը նվաճեց Արագածոտնի մարզի ֆուտզալի գավաթը․ լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյի մասնակցությամբ տեղի ունեցավ առաջնության հանդիսավոր ամփոփումը

22.04.2023

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացվեց «ՀՀ Արագածոտնի մարզի ֆուտզալի գավաթ» առաջնությունը, որին մասնակցեցին մարզի պետական կառույցների և ՏԻՄ-երի ներկայացուցիչները, ընդհանուր՝ 9 թիմ։ Առաջնությունն այսօր հատեց եզրագիծը, վերջին խաղերը դիտելու էին հրավիրված «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն և «Ախթամար» ֆուտբոլի աղջիկների ակադեմիայի հիմնադիր, ավտրալահայ Խաչիկ Կորկյանը, ովքեր նաև պարգևատրեցին մրցանակակիրներին։

Այսպիսով, եզրափակիչ խաղից առաջ 3-րդ տեղի համար պայքար մղեցին «Թալին» և «Ապարան» թիմերը, խաղն ավարտեց 4։2 հաշվով, բրոնզե մեդալները նվաճեց «Թալինը»։
Առաջնության գավաթի համար համառ մրցավեճ ծավալվեց «Արագածոտնի մարզպետարան»-«ԱԱԾ» թիմերի միջև։
Լարված մթնոլորտում և երկրպագուների մեծ ոգևորությամբ անցավ թե՛ 1-ին, թե 2-րդ խաղակեսը։ Երկու թիմերն էլ ուժերի գերլարումով ցուցաբերեցին փայլուն խաղ՝ դառնալով գեղեցիկ գոլերի հեղինակ։ Ի վերջո, խաղն ավարտվեց 4։3 հաշվով․ «Արագածոտնի մարզպետարանը» նվաճեց գավաթը, «ԱԱԾ»-ն դարձավ արծաթե մեդալակիր։
Առաջնության ավարտին շնորհավորական ելույթով հանդես եկավ Սերգեյ Բոնդարենկոն՝ նշելով, որ ողջունելի է մարզում նման մարզական միջոցառման անցկացումն ու ֆուտբոլի զարգացումը, հույս հայտնեց, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։
Ելույթ ունեցավ Արագածոտնի մարզի ՀՖՖ ներկայացուցիչ Նարեկ Էլոյանը՝ նշելով, որ առաջնությունը լավագույնս կայացել է, դրանում դրված նպատակն ու խնդիրներն իրագործված են։
Հավելենք, որ առաջնության անցկացումը նպատակ ուներ մեկ հարթակում համախմբել մարզի պետական օղակներում աշխատող ֆուտբոլասերներին, մարզում մասսայականացնել ֆուտբոլը, քարոզել առողջ ապրելակերպն ու այս յուրատեսակ ձևով ամրապնդել ոլորտի աշխատակիցների միջև կապերը։
3-րդ տեղի մրցանակակիրներին պատվոգրերն ու մեդալները հանձնեց Խաչիկ Կորկյանը,
2-րդ տեղը զբաղեցրած թիմի պարգևները հանձնեց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, իսկ չեմպիոնական գավաթը,
ոսկե մեդալներն ու 1-ին տեղի պատվոգրերը և իր ստորագրությամբ գնդակները հաղթողներին հանձնեց Սերգեյ Բոնդարենկոն։
Շնորհավորում ենք մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և չեմպիոն «Արագածոտնի մարզպետարանին»։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42