Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի արդյունքները

21.04.2023

 Ապրիլի 20-21-ին Աշտարակի «Սևան» ՄՀԿ-ում տեղի ունեցավ «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2023 թ․ անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման» մարզային փուլը։

Մասնակցեցին 16 դպրոցական թիմեր՝ Արագածոտնի 4 համայնքներից (Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ)։
Աշակերտներն ուժերը փորձեցին «փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով», «փոխանցումավազք օղակներով», «վարժություն հեծանիվով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» վարժություններից։
1-3-րդ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․
1-3-րդ դասարան
1-ին տեղ- Մաստարայի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ-Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց
3-րդ տեղ- Թալինի թիվ 2 հիմնական դպրոց
4-6-րդ դասարան
1-ին տեղ- Մաստարայի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ-Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց
3-րդ տեղ- Թալինի թիվ 2 հիմնական դպրոց
Հաղթողներին հանձնվեցին գավաթներ և հավաստագրեր։
Սպորտլանդիայի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի սկզբին՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում։
Շնորհավորում ենք հաղթողներին և առաջիկայում մաղթում հաջողություն։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42