Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Կառավարությունը 134 մլն դրամ հատկացրեց Արտաշավանի «Կակաչ» մանկապարտեզի հիմնանորոգման համար

21.04.2023

 ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ Արագածոտնի մարզին հատկացվել է 134 մլն դրամ՝ 2022թ․ սուբվենցիոն ծրագրով Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքների համար։

Ծրագրի ընդհանուր արժեքը 189 մլն 690 հազար դրամ է, որի
70 %-ը ներդնում է ՀՀ Կառավարությունը, մնացածը` համայնքը։
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականի ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթացել է Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում, ինչի մասին այսօր նշել է Կառավարության նիստում։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26