Տպել
Նորություններ
«Ակադեմիական քաղաքը»՝ արդիական կրթական միջավայր
21.04.2023
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:
«Ակադեմիական քաղաքի» հիմնումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ըստ որի՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն։
Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքը» բաղկացած կլինի կլաստերներից, որտեղ տեղակայված կլինեն համապատասխանաբար արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, կրթական ու սպայական ուղղվածության բուհեր, ինչպես նաև միջպետական ու մասնավոր բուհեր։
«Ակադեմիական քաղաքը» տեղակայվելու է Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի հատման տեղում։