Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատասխանատու և հոգատար վերաբերմունք՝ շրջակա միջավայրի և բնության նկատմամբ

15.04.2023

 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, Արագածոտնի մարզպետի հանձնարարականով, մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցներում այսօր կազմակերպվել էին շաբաթօրյակ և ծառատունկ։

Այսպիսով տրվել է գարնանային շաբաթօրյակների մեկնարկը։
Տարբեր համայնքների կրթօջախների աշակերտները մաքրել են իրենց դպրոցին կից բակային տարածքներ, պատմամշակութային վայրերի հարակից հատվածներ, որոշ դպրոցների այգիներում ու բակերում տնկվել են պտղատու ծառեր։

Շաբաթօրյակը դպրոցականներին համախմբել է հանրօգուտ աշխատանքի շուրջ, ուղեկցվել է ազգային երգերի ու պարերի կատարմամբ։
Միջոցառումը հատկապես կարևոր էր դպրոցականների մեջ շրջակա միջավայրի և բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունք արմատավորելու տեսանկյունից և այն, անշուշտ, շարունակական է լինելու։
Օրվա ակնթարթները՝ լուսանկարաշարում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31