Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով հանրապետական գիտաժողովի հրավեր

13.04.2023

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմն  ու Թալինի համայնքապետարանը համատեղ կազմակերպում են «Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով հանրապետական գիտաժողովը, որը տեղի կունենա հունիսի 20-ին, Թալինում:

Այն նվիրվում է թալինցի մերօրյա հերոս Միհրան Ասատրյանի հիշատակին: Գիտաժողովին մասնակցելու են հրավիրվում մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ, գիտաշխատողներ, որոնք պետք է հանդես գան զեկուցումներով։

Զեկուցման ներկայացվող թեմաները պետք է վերաբերեն Արագածոտնին և ներառեն հետևյալ ուղղություններից որևէ մեկը.

«Հնագիտություն», «Պատմություն»,«Նյութական և ոչ նյութ ական մշակութային ժառանգության պահպանություն», «Ժողովրդագրություն», «Ազգագրություն», «Պատմական հիշողություն», «Բարբառագիտություն»,«Ճարտարապետություն», «Աշխարհագրություն», «Կրթություն», «Հոգևոր և մշակութային կենտրոններ», «Տպագրության պատմություն»,«Բնական գիտություններ», «Հայաստան», «Զբոսաշրջություն», «Քաղաքագիտություն»։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝shorturl.at/hFKMO ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է, հայտերի հաստատման վերջնաժամկետը՝ ապրիլի 30-ը: Գիտաժողովի օրակարգը կհրապարակվի մայիսի 5-ին: Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Նշված վերջնաժամկետից հետո ուղարկված և թեմայից դուրս հայտերը չեն ընդունվի։ Գիտաժողովին ներկայացված զեկույցների ընտրանին կդիտարկվի տպագրման համար: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374)94-25-45-07, (+374)77-04-72-92, էլհասցե՝ gitajoghovaragatsotn@gmail.com ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31