Նորություններ
«Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով հանրապետական գիտաժողովի հրավեր
13.04.2023
Արագածոտնի մարզպետի աշխատակազմն ու Թալինի համայնքապետարանը համատեղ կազմակերպում են «Արագածոտնի պատմամշակութային նկարագիրը» խորագրով հանրապետական գիտաժողովը, որը տեղի կունենա հունիսի 20-ին, Թալինում:
Այն նվիրվում է թալինցի մերօրյա հերոս Միհրան Ասատրյանի հիշատակին: Գիտաժողովին մասնակցելու են հրավիրվում մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ, գիտաշխատողներ, որոնք պետք է հանդես գան զեկուցումներով։
Զեկուցման ներկայացվող թեմաները պետք է վերաբերեն Արագածոտնին և ներառեն հետևյալ ուղղություններից որևէ մեկը.
«Հնագիտություն», «Պատմություն»,«Նյութական և ոչ նյութ ական մշակութային ժառանգության պահպանություն», «Ժողովրդագրություն», «Ազգագրություն», «Պատմական հիշողություն», «Բարբառագիտություն»,«Ճարտարապետություն», «Աշխարհագրություն», «Կրթություն», «Հոգևոր և մշակութային կենտրոններ», «Տպագրության պատմություն»,«Բնական գիտություններ», «Հայաստան», «Զբոսաշրջություն», «Քաղաքագիտություն»։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը՝shorturl.at/hFKMO ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է, հայտերի հաստատման վերջնաժամկետը՝ ապրիլի 30-ը: Գիտաժողովի օրակարգը կհրապարակվի մայիսի 5-ին: Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Նշված վերջնաժամկետից հետո ուղարկված և թեմայից դուրս հայտերը չեն ընդունվի։ Գիտաժողովին ներկայացված զեկույցների ընտրանին կդիտարկվի տպագրման համար: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374)94-25-45-07, (+374)77-04-72-92, էլհասցե՝ gitajoghovaragatsotn@gmail.com ։