Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի բարելավում Արագածոտնի և Շիրակի մարզերում»

11.04.2023

 «ՎԻՍՏԱԱ փորձագիտական կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ,

«Հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի բարելավում Արագածոտնի և Շիրակի մարզերում» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետևյալ թեմաներով.
«ֆինանսական գրագիտություն»,- թեմայի շրջանակում անդրադարձ կարվի կազմակերպությունների օպերացիոն գործընթացներին, ձեռնարկությունների կառավարման մեթոդներին, ինչպես նաև կազմակերպական գործիքակազմին։
Դասընթացի վայրը և օրը՝ ք. Աշտարակ, ապրիլի 25, 2023թ. ։
«Հյուրընկալության և զբոսաշրջության ծառայությունների որակի բարելավում», - կներկայացվեն
ոլորտին առնչվող միջազգայնորեն ընդունված ստանդարտները, անդրադարձ կարվի որոշ ընտրված ստանդարտների տեղայնացմանը, կիրառմանը։
Դասընթացի վայրը և օրը՝ ք. Աշտարակ, ապրիլի 27-29, 2023թ. ։
«Մեդիա/սոցիալական հարթակներում բիզնեսի վարման հմտություններ», - կուսուցանվի նշված
հարթակներում բիզնեսը գրանցելու, հաճախորդների հետ շփումը ապահովելու, հաշիվները վարելու գիտելիքներ, ինչպես նաև մարկետինգային հմտություններ՝ սոցցանցերով բիզնեսի գրագետ վարումը իրականացնելու նպատակով։
Դասընթացի վայրը և օրը՝ ք. Աշտարակ, մայիսի 2-3, 2023թ. ։
Դասընթացին կարող են մասնակցել Արագածոտնի մարզի հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերն ու ՓՄՁ-ները։ Համապատասխան վկայական ստանալու համար, ընտրված մասնակիցները պետք է անցնեն բոլոր դասընթացները։
Ընտրության չափանիշներ՝
Փաստացի գործող բիզնես (B&B, հյուրատուն, փոքր հյուրանոց),
Ամբողջական լրացված հայտի առկայություն։
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ՝
դիմումի ներկայացում՝ https://docs.google.com/.../1FAIpQLSfM92o5k6Ca34.../viewform
Համապատասխանություն՝ ընտրության չափանիշներին։
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն առնվազն մեկ շաբաթ առաջ, զանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել՝
Էլփոստ՝ mavjyan@vistaa.org
հեռ. +37491567441 ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42