Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ կնոջ կերպարում մայրությունը ծով է. շնորհավոր Ապրիլի 7

07.04.2023

 Սիրելի՛ կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր,

Մայրության և գեղեցկության տոնը նշանավորելով՝ այսօր ամփոփում ենք ձեզ նվիրված տոնական միամսյակը։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ ուզում եմ վերահաստատել այն համոզմունքը, որ բնությունը ձեր մեջ խտացրել է լավագույն հատկանիշներ՝ արարում, սեր, քնքշանք, գեղեցկություն, ողջախոհություն, նվիրում․․․

Երբեմ թվում է, թե բառերը դույզն-ինչ չեն արտահայտում այն խորը երևույթները, որոնք մենք զուգորդում ենք մեր ազգի կանանց հետ։ Հայ կնոջ կերպարում մայրությունը ծով է․․․

Եվ ես առանձնահատուկ եմ ուզում շնորհավորել մեր առյուծածին մայրերին, որոնք իրենց զավակների մեջ սերմանել և սերմանում են անափ հայրենասիրություն ու արժանապատվություն։

Սիրելի՛ կանայք, ուզում եմ, որ ձեր ամեն օրը գեղեցիկը վայելելու հնարավորություն դառնա։

Շնորհավո՛ր Ապրիլի 7։

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42