Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերին վերաբերող հարցեր

04.04.2023

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման վերաբերյալ հարցեր։
ԿԳՄՍ նախարարը մարզպետներին է ներկայացրել կառուցման, վերանորոգման ենթակա դպրոցների ընտրության չափորոշիչները, առաջնահերթությունները, ինչպես նաև մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և գույքագրման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականի ընթացքում անհրաժեշտ է ամբողջությամբ ավարտին հասցնել դպրոցների և մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամփոփման աշխատանքները, որպեսզի 2024-2026 թվականները լինեն բուն շինարարության տարիներ:
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51