Տպել
Նորություններ
Խորհրդակցությանը ներկայացվեցին մարզպետարանի աշխատանքային ուղղություններով իրականացվող ընթացիկ աշխատանքները
22.03.2023
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ ծանոթանալու ըստ ուղղությունների իրականացվող ընթացիկ ծրագրերին, աշխատանքներին և անելիքներին՝ հընթացս արձանագրելով նաև խնդիրները։
Զեկուցումներով հանդես եկան փոխմարզպետները՝ ներկայացնելով սուբվենցիոն, զարգացման ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Այնուհետև այս տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքի մասին ամփոփ հաշվետվություններ ներկայացրին վարչությունների ու բաժինների պետերը։ Կրթական, ֆինանսական, առողջապահական, սոցիալական, ՏԻՄ և այլ ոլորտների վերաբերյալ մարզպետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվեց։
Այս տարվա դպրոցաշինական ծրագրերի մասին զեկուցեց խորհրդական Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա տրամաբանությամբ այս տարի ևս մարզպետարանը, մարզպետի որոշմամբ, մարզի դպրոցներում մեծ շինարարական աշխատանքներ է իրականացնում՝ մարզադահլիճներ ու հանդիսությունների սրահներ հիմնանորոգելով, տանիքներ, դասասենյակներ, սանհանգույցներ վերանորոգելով և այլն, ինչպես նաև կրթօջախները նոր գույքով ապահովելով։ Նա ներկայացրեց այն դպրոցները, որտեղ 2023 թ․ կիրականացվեն շինարարական աշխատանքներ։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը ոլորտային պատասխանատուներին կարգադրեց իրենց վստահված գործն ամենայն պատասխանատվությամբ կատարել։ Նա նշեց, որ մարզպետարանը պետք է իր աշխատանքը շարունակի պետական քաղաքականության շրջանակում մարզը զարգացնելու, վերակառուցելու ոգով, և պետք է աշխատել նախորդ տարվա արձանագրած արդյունքները գերազանցելու ուղղությամբ: