Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավերժ փառք ու խոնարհո՛ւմ․ հայրենիքի համար ընկած քաջերի պետական պարգևները հանձնվեցին նրանց ծնողներին և ընտանիքի անդամներին

18.03.2023

 2022 թ․ սեպտեմբերին հայրենիքի համար մղվող պայքարում արիաբար զոհված տղաների շարքում իրենց անունը ոսկե տառով գրեցին Արագածոտնի մարզի առյուծ զավակները։

ՀՀ Նախագահի հրամանագրով հերոսներին հետմահու շնորհված պարգևները հանձնելու, նրանց անուն առ անուն հիշելու և ծնողներին ևս մեկ անգամ անսահման երախտիք արտահայտելու նպատակով երեկ Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ մեծարանքի ցերեկույթ։
Այն կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ։
Մասնակից էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, ՊՆ, մարզպետարանի ու համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հերոսների ծնողներն ու հարազատները, հյուրեր։
Ողջունելով ցերեկույթի մասնակիցներին՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ բոլորիս խոսքն ու գործը պետք է արժանի դառնան մեր հերոսների այն սխրանքներին, որի շնորհիվ այսօր մենք ապրում ու արարում ենք։
«Նրանք հավերժ ու փառքով իրենց անունը թողեցին մեր նորագույն պատմության էջերում՝ դառնալով հայրենասիրության վառ դրոշակիրներ։ Խոնարհումս ձեզ, սիրելի՛ ծնողներ, ձեր զավակներն անմահ են»,-իր խոսքում ասաց մարզպետը։
Մեր 24 քաջերի պետական պարգևները՝ «Արիության մեդալ», «Մարտական ծառայության մեդալ», «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», հանձնեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՊՆ բարձրաստիճան սպաներ։ Անուն առ անուն ներկայացվեց հերոսների փառավոր կենսագրությունը։
Գլուխ ենք խոնարհում․ անմա՛ր փառք․․․
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01