Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր աշխատանքային այցով Ապարանում էր․ դիտարկման առանցքում առողջապահական ոլորտն էր

15.03.2023

 Ապարանի բժշկական կենտրոնի գործունեության ընթացիկ արդյունքներին, կենտրոնում վերջերս գործարկված թթվածնային կայանի աշխատանքին, ինպես նաև համայնքի զարգացման որոշ ծրագրերի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Ապարանում էր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Համայնքային այցին մասնակից էին մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ մարզպետը շրջայց կատարեց ԲԿ բաժանմունքներում, որտեղ բժշկական հաստատության տնօրեն Հայկ Շմավոնյանը մանրամասն ներկայացրեց համայնքում առողջապահական ոլորտում առկա իրավիճակը և խնդիրները։ Մարզի ղեկավարության կողմից ընդգծվեց մարզպետարան-համայնք փոխգործակցության կարևորությունը՝ խնդիրները համատեղ և արդյունավետ լուծելու համատեքստում։ Մարզպետը հետաքրքվեց ստացիոնար բուժում ստացող բուժառուների որպիսությամբ՝ զրուցելով նրանց հետ։ Հաջորդիվ Սերգեյ Մովսիսյանը եղավ նոր գործարկված թթվածնային կայանում, ծանոթացավ դրա աշխատանքին։ Համայնքային այցն ամփոփվեց Ապարան քաղաքում գտնվող և արդեն շահագործման պատրաստ նորակառույց բազմաբնակարան շենքի շինաշխատանքների դիտարկմամբ:

 

 

 

 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26