Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում տեղի ունեցավ ռազմական բարձրագույն կրթությանը վերաբերող տեղեկատվական հանդիպում

10.03.2023

 Արագածոտնի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, զինղեկների, վարչական ղեկավարների հետ այսօր Աշտարակում տեղի ունեցավ հանդիպում, որը նպատակ ուներ համակողմանի ներկայացնել Հայաստանում բարձրագույն ռազմական կրթություն ստանալու առավելություններն ու ռազմական ուսումնական հաստատության ուսանողներին և շրջանավարտներին ուղղված պետական աջակցության մեծ ծրագրերը, և մանկավարժների միջոցով սույն տեղեկատվությունը ապագա դիմորդներին փոխանցելն ու նրանց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը։

Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ շատ կարևոր է մանկավարժների կողմից դպրոցում ռազմական կրթության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելը, աշակերտների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելը, մեր բանակը ռազմական գործի պրոֆեսիոնալներով համալրելու ազգանվեր աշխատանքին նպաստելը։ Այս համատեքստում մարզպետը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու տեղեկատվական և ճանչողական հանդիպումների կազմակերպմանը։
Գնդապետ Արթուր Երոյանը հանգամանալից խոսեց ռազմական համալսարանում իրականացվող բարեփոխումների, նոր ծրագրերի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար իրականացվող աննախադեպ պետական ներդրումների, սպա լինելու առավելությունների մասին։
Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։
Վերջում, աշակերտների շրջանում ռազմական բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, ռազմական կրթության վերաբերյալ նրանց պատկերացումներն ամբողջացնելու և համալսարանի առօրյային ծանոթացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում դեպի ռազմական ուսումնական հաստատություն աշակերտական խմբերի այցեր կազմակերպել։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26