Տպել
Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղերձը` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։
08.03.2023
Սիրելի՛ կանայք, աղջիկներ,
Ընդունեք ջերմագույն շնորհավորանքներս` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։
Այսօր կրկին գունեղ առիթ է ընդգծելու, որ ձեր դերակատարումը կյանքում անչափելի է։ Ուրախալի է տեսնել, որ այսօր, առավել քան երբևէ, կինն ակտիվ ներգրավված է քաղաքական, հասարակական և այլ գործընթացներում, հիանալի կերպով իրացնում է իր ներուժը և ներդրում բերում երկրի ու հասարակության զարգացման գործում։
Ուզում եմ, որ պահանջատեր լինեք ձեր իրավունքների պաշտպանության գործում, նախաձեռնող, հավակնոտ ու անվեհեր լինեք։
Իրավամբ, դուք խտացումն եք լավագույնի` կին, մայր, դուստր, քույր... Դուք եք ջերմ գույներ հաղորդում կյանքին, և պատահական չէ, որ գարնանաբույր այս հրաշալի տոնը ձե՛րն է։
Շարունակեք ձեր գեղեցիկ ներկայությամբ արևշատ ու ապրեցնող գարուն բերել կյանքին։
Շնորհավոր Մարտի 8։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ