Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը

07.03.2023

 Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական և ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և անհրաժեշտ պայմանների ապահովում։

Երկու ղեկավարների լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով, և աշխատանքներն իրականացվում են համագործակցային մեխանիզմով:
Հաշվի առնելով համակարգողի գործառույթների և պատասխանատվության շրջանակը՝ կարևորվում է նաև վերջինիս նշանակումը մրցութային կարգով՝ հստակ պահանջների առկայության պարագայում:
Մանրամասներին ծանոթացեք նշված հղումով՝ https://escs.am/am/news/15528...
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26