Նորություններ
Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է իրականացնել «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը
07.03.2023
Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է իրականացնել «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան վարկերի սուբսիդավորման եղանակով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
Ծրագրի պայմաններն են.
վարկի տոկոսադրույքը՝
Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով,
ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0%,
մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։
Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք նշված հղումով՝