Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

SPUTNIK Արմենիային տված հարցազրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խոսել է Արագածի լանջին կառուցվելիք լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիրի կառուցման ծրագրի մասին

05.03.2023

 Արագածի լանջին կառուցվելիք լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիրը բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում․ SPUTNIK Արմենիային տված հարցազրույցում ասել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ անդրադառնալով ծրագրի մանրամասներին։

Հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3F0A15R
Նշենք, որ Կառավարության ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ Նախատեսվում է ստեղծել էկոգյուղտնտեսական նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն։ Իսկ լեռնադահուկային համալիրն ունենալու է ճոպանուղային 5 գիծ, 30 կիլոմետրանոց սահուղիներ, հյուրանոցներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 190 միլիոն դոլար է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51