Տպել
Նորություններ
Մարզպետն այսօր ընդունել է մի խումբ քաղաքացիների
03.03.2023
Աշխատանքային շաբաթն ամփոփելով՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ու լսեց մարզի մի խումբ քաղաքացիների՝ լուծումներ ներկայացնելով նրանց բարձրաձայնած հարցերի շուրջ։
Քաղաքացիները մարզպետին էին դիմում սոցիալական օգնության, առողջապահական, աշխատանքային և այլ հարցերով։
Որոշ հարցեր տեղում ստացան լուծումներ, որոշները համապատասխան հանձնարարականներով լրացուցիչ ուսումնասիրվում են, լուծմանն ընթացք է տրվել։
Հավելենք, որ յուրաքանչյուր ուրբաթ կարող եք մասնակցել մարզպետի մոտ ընդունելությանը՝ նախապես հերթագրվելով։


