Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել մարզպետների հետ խորհրդակցություն․ մասնակցել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

03.03.2023

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, ներկա են եղել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր, մասնավորապես՝ մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելուն, վայրի ընտրությանը և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելուն վերաբերող, ընդգծվել է համահայկական խաղերից առաջ ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵՆ պաշտոնական կայքը։
Նախարար Գնել Սանոսյանը կարևորել է խաղերը մայրաքաղաքից զատ՝ մարզերում կազմակերպելու անհրաժեշտությունը, նշելով, որ դա էականորեն կաշխուժացնի մարզային կյանքը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև ՀՀ մարզպետների աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների անձնագրերի նախագծերին, ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակներին առնչվող, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակիցների և համայնքապետարանների ենթակա կազմակերպությունների աշխատակիցների ամենամյա չօգտագործված արձակուրդների վերաբերյալ հարցեր։
Նախարարը հանձնարարել է ուշադրություն դարձնել, որպեսզի հաստիքացուցակներում չլինեն տարբերակված մոտեցումներ, ինչպես նաև հետևողական լինել, որ աշխատողները պարտադիր օգտվեն իրենց ամենամյա արձակուրդից, որպեսզի այն չկուտակվի։
ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը զեկուցել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների կատարողականների և վճարման փաթեթների ներկայացման վերաբերյալ հարցը: Նախարարը մարզպետներին հանձնարարել է կատարողականի հիման վրա Կառավարության տրամադրած գումարները չկուտակել մարզպետարանում և արագ, սահմանված գրաֆիկով իրականացնել շինարարների վճարումները։
Նարինե Ավետյանը ներկայացրել է է նաև Կառավարության կողմից սուբվենցիոն կարգում իրականացված վերջին փոփոխությունները և սահմանված նոր ժամկետները։
Վերջին հարցով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը մարզպետներին է ներկայացրել «ՀՀ կառավարության 13․02․2014թ․ թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կատարվելիք փոփոխությունները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 18:19:20