Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետության ֆինանսավորմամբ Արագածոտնում այս տարի կհիմնանորոգվի 78 և ավելի կմ ճանապարհ

28.02.2023

2023 թ պետական բյուջեի միջոցներով Արագածոտնի մարզում կհիմնանորոգվի ավելի քան 78 կմ ճանապարհ:

Բացի դրանից, նախատեսվում է մարզում ճանապարհներ նորոգել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս պահի դրությամբ հաստատված է 2 ծրագիր՝ Թալին համայնքի Մաստարա և Ծաղկասար բնակավայրերի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ՝ 334 մլն 383 հազար և Շամիրամ համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ՝ 34 մլն 10 հազար դրամ նախնական արժեքով, մի քանի ծրագիր ևս շուտով կհաստատվի։

ՀՀ Կառավարության՝ փետրվարի 16-ին կայացած նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում ճանապարհների հիմնանորոգման թեմային, այդ թվում՝ Արագածոտնի մարզում գտնվող հետևյալ ճանապարհահատվածներին

✅Հ-21, /Հ-75/- Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8 կմ 300 մ հատվածի հիմնանորոգում (Նորաշենից Գեղաձոր ընկած ճանապարհահատված):

✅Տ-1-50, /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի Մ-3 մայրուղուց դեպի Լեռնապար բնակավայր՝ 3 կմ 800 մետր հատվածի հիմնանորոգում։

✅Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշտարակ քաղաքում գտնվող հատվածի հիմնանորոգում։

Հավելենք, որ 2023 թվականին մարզի ևս 2 ճանապարհահատվածների հիմնանորոգման համար արդեն հայտարարվել է մրցույթ՝

✅Տ-1-68,Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր 4 կմ 100 մ հատվածի հիմնանորոգում՝ 670 մլն 535 հազար 634 դրամ նախնական արժեքով։

✅Հ֊4,Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3, 13 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում՝ Երնջատափ գյուղը շրջանցող հատված, ՝ 187 մլն 867 հազար, 906 դրամ նախնական արժեքով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26