Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապարանյան ձմեռ» ամենամյա մարզամշակութային միջոցառումը տոնական մթնոլորտում ներկայացրեց ազգային համն ու հոտը․ ներկա էր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

25.02.2023

  Ավանդական ուտեստներից մինչև ազգային երգ ու պար, մարզական խաղեր ու մրցումներ Արագածոտնի մարզի տարբեր համայնքներից և Հայաստանի մի շարք մարզերից այսօր Ապարան էին եկել հազարավոր մարդիկ՝ վայելելու «Ապարանյան ձմեռ» ամենամյա մարզամշակութային գունեղ փառատոնը։

Մասնակից էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Մարզի համայնքներն իրենց տաղավարներում ներկայացնում էին ազգային ուտեստներ,իրենց այգիների բերք ու բարիքից պատրաստված չրեր ու պահածոներ, հյուրասիրում մասնակիցներին։

Մարզպետը շրջեց բոլոր տաղավարներով, զրուցեց փառատոնի մասնակիցների հետ, ողջունեց նրանց ներկայությունն ու նախաձեռնողականությունը։

Մասնակից էին նաև Արագածոտնի մարզում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնց հետ զրույցում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր ուրախությունն արտահայտեց այն կապակցությամբ, որ նրանք ակտիվորեն մասնակցում են մարզի միջոցառումներին, ներկայացնում իրենց մշակույթը, ինչպես նաև ծանոթանում հայկականին։

Փառատոնի ողջ ընթացքում հնչում էին ազգային երգեր, ցուցադրվում էին հայկական տարազներով պարեր, տեղի էին ունենում տարբեր մարզաձևերից մրցումներ։

Փառատոնի գլխավոր ուղերձն ինչպես միշտ մեկն էր՝ համախմբումն ու ազգայինի պահպանումն ու ներկայացումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51