Նորություններ
Ամփոփվել են հեռուստատեսային ինտելեկտուալ խաղի նախնական փուլի արդյունքները
24.02.2023
անրային հեռուստաընկերությունը, կարևոր համարելով կրթական և ուսուցողական հաղորդաշարեր ունենալու հրամայականը, նախաձեռնել է պատանիների տարիքային խմբի համար նախատեսված նոր ինտելեկտուալ խաղ, որին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանների աշակերտները։
Օրերս, Արագածոտնի մարզի աշակերտական թիմի հավաքագրման նպատակով, մարզում տեղի է ունեցել խաղի նախնական փուլը, որին մասնակցել են տարբեր համայնքների դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող, ինտելեկտուալ, բազմակողմանի զարգացած 52 աշակերտներ։ Թեստի արդյունքով, նախնական փուլը հաղթահարել է 9 աշակերտ, որոնք հնարավորություն կստանան մասնակցելու հաջորդ փուլին։
Հաջորդ ստուգատեսի արդյունքով 9 աշակերտից կընտրվեն լավագույն 4-ը, որոնք էլ հեռուստատեսային փուլում կներկայացնեն մարզի թիմը։ Մարզի թիմի ներկայացուցիչն է լինելու մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Սիմոնյանը։
Ստորև ներկայացնում ենք նախընտրական փուլը հաղթահարած աշակերտներին և նրանց վաստակած միավորները․
1.Ավետիսյան Սամվել, Ապարանի ավագ դպրոց, 11-րդ դասարան, 19 միավոր,
2․ Սահակյան Արգինե, Ապարանի ավագ դպրոց, 11-րդ դասարան, 18 միավոր,
3․ Ասլանյան Լիանա, Ապարանի ավագ դպրոց, 11-րդ դասարան, 16 միավոր,
4․ Համազասպյան Նարեկ, Ագարակավանի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան, 16 միավոր,
5․ Սարգսյան Վանիկ, Բյուրականի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան, 16 միավոր,
6․ Բարսեղյան Էրիկ, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան, 15 միավոր,
7․ Հովհաննիսյան Աղվան, Բյուրականի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան, 15 միավոր,
8․ Ադամյան Էլլա, Կոշի միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան, 15 միավոր,
9․ Կիրակոսյան Անգելինա, Աշտարակի ավագ դպրոց, 10-րդ դասարան, 15 միավոր։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և առաջիկա փուլերում մաղթում հաղթանակ։