Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

209 մլն դրամ՝ Արագածոտնի մարզի 2 սուբվենցիոն ծրագրի համար

23.02.2023

 ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է 2 մլրդ 387 մլն դրամ գումար՝ 2021 և 2022 թվականներին հաստատված 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի համար։

Արագածոտնի մարզպետարանին հատկացումը կազմում է 209 մլն դրամ՝ 2 ծրագրի համար`

Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի 21 կմ ընդհանուր երկարության գազատարի կառուցում, ծրագիրն ավարտված է։

Ծրագրի ընդհանուր արժեքը 339 մլն դրամ է, որի 60 %-ը՝ 203 մլն 339, 4 հազար դրամը, պետություն-համայնք համաֆինանսավորման մեջ պետության մասնաբաժինն է։

Թալին համայնքի Լուսակն բնակավայրի խմելու ջրագծի կառուցում, 2350 գծամետր երկարությամբ, ծրագիրն ավարտված է։

Ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 780 հազար դրամ է, որի 60 %-ը՝ 6 մլն 468 հազար դրամը պետություն-համայնք համաֆինանսավորման մեջ պետության մասնաբաժինն է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26