Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այս շաբաթ տեղի կունենա «Ապարանյան ձմեռ-2023» մարզամշակութային միջոցառումը

21.02.2023

Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Ապարան քաղաքից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գտնվող, 2050-2200 մ բարձրություն ունեցող Խաչասարի (Լենինի սար, Ապարան- Լու- սագյուղ ճանապարհ) հատվածում կմեկնարկի «Ապարանյան ձմեռ-2023» մարզամշակութային միջոցառումը։ Նպատակը ձմեռային տուրիզմի զարգացումն է, համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ակտիվ հանգստի և հետաքրքիր ժամանցի կազմակերպումը։
Միջոցառման մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևներ, պատվոգրեր:
Միջոցառման մրցութային խաղերն են՝ դահուկավազք, լեռնադահուկ, բազկամարտ, կշռաքար, ձնամարտ, լավագույն նշանառու, պարանի ձգում։
Սիրողական խաղերն են ձնեմարդու պատրաստումը, սահնակներով խաղ, ռաֆտինգ, պարապլան։
Ցուցադրական ելույթներն են թաեքվանդոյի, կարատեի ելույթներ, կոխ, ֆուտբոլ, վոլեյբոլ։
Միջոցառման մշակութային մաս. ողջ ընթացքում՝ 12:00-16:00-ն հնչելու է երաժշտություն, լինելու են պար, խարույկ, վառարաններ, ազգային և բազմազան ուտեստներով տաղավարներ, արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություններ:
Մասնակցելու են Ապարան համայնքի 22 բնակավայրերի բնակիչներ, Հայաստանի տարբեր մարզերից հյուրեր, մարզիկներ, զբոսաշրջիկներ,ՀԿ ներկայացուցիչներ,միջազգային և պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձինք։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51