Տպել
Նորություններ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արագածոտնի մարզում էր․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ քննարկվեցին մի շարք հարցեր
17.02.2023
Արագածոտնի մարզում առաջիկայում առողջապահական ոլորտը նոր որակ կստանա․ պետական ծրագրի շրջանակներում միաժամանակ հիմնանորոգվում են մարզի խոշոր՝ Աշտարակի, Թալինի և Ծաղկահովիտի բժշկական հաստատությունները։
Աշխատանքային այցով այսօր Արագածոտնի մարզում գտնվող Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզի բժշկական կենտրոնների ղեկավարների հետ խորհրդակցություն վարեց, որի ընթացքում քննարկեց դրանց շինարարական աշխատանքներին, կառավարման, ֆինանսական բաշխվածության առկա խնդիրներին առնչվող հարցեր, տվեց հանձնարարականներ։
Հաջորդիվ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ, Անահիտ Ավանեսյանը Աշտարակի բժշկական կենտրոնում շրջայց կատարեց՝ ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին և կատարված աշխատանքներին։ Նախարարը համապատասխան հանձնարարականով ընդգծեց ողջամիտ ժամկետներում շինարարությունն ավարտին հասցնելու կարևորությունը։