Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի բնակիչների համար կիրականացվեն աչքի անվճար հետազոտություններ և միջամտություններ

16.02.2023

 «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը իր գործունեության 30 տարիների ընթացքում ծավալուն ծրագրեր է իրականացրել բնակչության ակնային առողջությունը պահպանելու և բարելավելու համար:

Այն իր բժշկական խմբերով և Աչքի շարժական հիվանդանոցով ինը անգամ այցելել է Արագածոտնի մարզ։
«Հայկական ակնաբուժության նախագիծը» այս տարի նախատեսում է Արագածոտնի մարզում ակնաբուժական աշխատանքներ իրականացնել հունվար - մայիս ամիսների ընթացքում և կատարել հետևյալ աշխատանքները`
1. ընդհանուր ակնային հետազոտություններ` ամբողջ բնակչության համար,
2. ակնային հետազոտություններ՝ դիաբետով հիվանդների շրջանում (Շաքարախտի համաշխարհային հիիմնադրամի ծրագրի շրաջանակներում) CrystalVue ռետինալ խցիկի միջոցով և գլիկոլիզացված հեմոգլոբինի չափում ՇԴ-ի ռիսկային խմբերի շրջանում,
3. Աչքի շարժական հիվանդանոցում` մանրազննին ստուգում և լազերային միջամտություն` ամբողջ բնակչության համար,
4. Աչքի շարժական հիվանդանոցում վիրահատություններ` սոցիալապես անապահով խմբերի համար։
Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ, նշված հետազոտություններին մասնակցելու, տրամադրվող բուժծառայությունից օգտվելու համար կարող եք դիմել ձեր տարածքային բժշկական կենտրոններ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26