Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը,

10.02.2023

 
Քննարկվել են Կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշմամբ հաստատված աշխատանքները։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առողջապահության նախարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի, ուժային այլ կառույցների ղեկավար կազմի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։
Զեկույցներ և առաջարկություններ են ներկայացվել խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարը գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապաստասխան հանձնարարականներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26