Տպել
Նորություններ
Եղիպատրուշում գտնվող լեռնադահուկային համալիրի ճոպանուղու առաջին փորձարկմանը ներկա է գտնվել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
05.02.2023
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում կառուցվող լեռնադահուկային համալիրը հավակնում է դառնալ լեռնադահուկային հանգստի տարածաշրջանային կենտրոն։
Համալիրի համար հատկացվել է ավելի քան 600 հա տարածք։
Օրերս առաջին անգամ փորձարկվել է ժամանակակից ու անվտանգ ճոպանուղին։ Փորձարկմանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ընդհանուր 2040 մ երկարությամբ և 92 նստատեղով ճոպանուղին հնարավորություն ունի ամբողջական ծանրաբեռնվածությամբ մեկ ժամում սպասարկել 2400 այցելուի։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/aragatsotnimarzpetaran/videos/912492556598961/