Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի ևս մեկ կրթօջախում կարմիր ժապավեն կտրվեց․ Փարպիի միջնակարգ դպրոցը հիմնանորոգված ու նորաոճ մարզադահլիճ ունի

31.01.2023

 Նոր մարզագույքով հագեցած դահլիճը մարզասեր դպրոցականների համար սպասված նվեր էր, ինչի կապակցությամբ այսօր նրանք իրեց ուրախությունն ու շնորհակալությունը հայտնեցին, հյուրերի համար ցուցադրեցին ազգային պարեր և սպորտային ներկայացումներ։

✍️Մարզադահլիճը վերանորոգումն իրականացվել Է ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի շրջանակում։ Նշված ծրագրով դպրոցում իրականացվել են նաև վերակառուցման այլ աշխատանքներ` միջանցքների և սանհանգույցի վերանորոգում, սալվածք․․․
Շնորհավորական ուղերձում Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ դպրոցների պայմանների, միջավայրի արդիականացումը և կրթության որակի բարելավումը առաջնահերթություն են։ Մարզպետը կարևորեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը դպրոցականների առօրյայում և հույս հայտնեց, որ նոր մարզադահլիճը բարձրացնելու է նրանց սովորելու մոտիվացիան։
«Շարունակելով տեսադաշտում պահել կրթության ոլորտի բարելավումը՝ այս տարի մարզպետարանը աշխատանքային խումբ կստեղծի, որը կզբաղվի կրթության որակի բարձրացման ուղղությամբ։ Այսինքն, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը զուգահեռ, մենք կենտրոնանում ենք նաև կրթության որակի վրա»,-ասաց մարզպետը։
Դպրոցի տնօրենության կողմից ընդգծվեց, որ փարպեցի շատ մարզիկներ այսօր հայտնի են թե՛ հանրապետական, թե՛ միջազգային ասպարեզներում արձանագրած հաջողություններով, և քանի որ սպորտի հանդեպ սերը ձևավորվում է դպրոցում, այս տրամադրող միջավայրն ավելի է նպաստելու նպատակասլաց մարզիկների կերտմանը։
Միջոցառման ավարտից հետո մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, նորաստեղծ «Արմաթ» լաբորատորիային։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06