Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Կառավարության աջակցությամբ Աշտարակի ԲԿ-ն համալրվել է նոր սերնդի ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով․ ԲԿ այցելեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

31.01.2023

 Պետական ծրագրով հիմնանորոգվող Աշտարակի բժշկական կենտրոնը բարձրացնում է բուժսպասարկման որակը։

Կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնն օրերս համալրվել է նոր սերնդի թվային բազմաֆունկցիոնալ ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչի առիթով այսօր ԲԿ-ում էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Մարզպետը շնորհավորեց Աշտարակի ԲԿ-ի անձնակազմին՝ իր ուրախությունն արտահայտելով այն կապակցությամբ, որ մարզի բնակիչների համար ընդլայնվում են բարձրորակ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները։
Սերգեյ Մովսիսյանը ԲԿ տնօրենի հետ շրջայցի ընթացքում ծանոթացավ աշխատասենյակներին, որտեղ ժամանակավորապես, վերանորոգմամբ պայմանավորված, իրականացվում է ամբուլատոր ծառայությունը։
Նշենք, որ այսօր նոր ռենտգեն սարքավորմամբ սպասարկվել է առաջին բուժառուն։
Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարության ֆինասավորմամբ իրականացվող Աշտարակի ԲԿ-ի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին, պետության կողմից ֆինանսավորումն ավելի քան 1 մլրդ դրամ է։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26