Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձմեռային զորակոչն ամփոփող մարզային զորակոչային հանձնաժողովի նիստին հաջորդեց համայնքապետերի հետ զորավարժությունների կազմակերպմանը վերաբերող քննարկումը

25.01.2023

 Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի նիստ, որում քննարկվեցին ձմեռային զորակոչին վերաբերող հարցեր։

Մասնակից էին հանձնաժողովի բոլոր անդամները։
Ինչպես նշեց զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման նորանշանակ ղեկավար Սուրեն Մեժլումյանը, այս նիստով, ըստ էության ամփոփվում է մարզում 2022 թ․ ձմեռային զորակոչը։
Զինվորական թեմայով քննարկումը շարունակվեց Արագածոտնի համայնքների ղեկավարների մասնակցությամբ․ քննարկման առանցքում էր ՀՀ Կառավարության որոշմամբ հայտարարված զորավարժությունների կազմակերպման հարցը։
Մարզպետը պատասխանատուներին հանձնարարեց պատշաճ կերպով իրականացնել գործընթացը՝ իրազեկումից մինչև վարժական հավաքներ։
Այսպիսով, սույն թվականի մարտից ՀՀ զինապարտ քաղաքացիների համար մեկնարկում են 25-օրյա վարժական հավաքները, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26