Տպել
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հանդիպեց տեսչական մարմինների մարզային պատասխանատուների հետ․ հանձնարարականը վերահսկողության ուժեղացումն է
25.01.2023
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց առողջապահության, սննդի, աշխատանքի, բնապահպանության և այլ ոլորտների տեսչական մարմինների մարզային պատասխանատուներին։ Հանդիպման նպատակը նախորդ տարում իրականացված աշխատանքների ամփոփումն ու նոր տարում նոր ոճով աշխատելուն վերաբերող հարցերի քննարկումն էր։
Ծանոթանալով տեսչական մարմինների կողմից մարզում իրականացված աշխատանքներին, վերահսկողության իրականացման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին՝ մարզպետը հորդորեց բոլոր ոլորտներում ուժեղացնել վերահսկողությունը, ստուգայցերի, մշտադիտարկումների միջոցով հետևողական լինել համապատասխան ոլորտների զարգացման, առաջընթացի գործում։ Խնդիրները համատեղ քննարկելու, դրանց լուծումներ տալու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի ղեկավարն առաջարկեց տարեսկզբից ի վեր առավել սերտացնել մարզպետարանի հետ գործակցությունը։
Հանդիպումն ավարտվեց նոր որակի համագործակցություն սկսելու պայմանավորվածությամբ։