Տպել
Նորություններ
Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները մարզում տեղեկատվական հանդիպում անցկացրին
18.01.2023
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը և կոմիտեի խորհրդական Անահիտ Ոսկանյանը այսօր Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում զբոսաշրջության ոլորտի զարգացման շուրջ իրազեկող հանդիպում անցկացրին։
Մասնակցում էին Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի և համայնքների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ, հանդիպման 2-րդ հատվածում՝ գործարարներ։
Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց 2023 թ․ Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերը՝ հանգամանալից կանգ առնելով մարզերի զբոսաշրջային ոլորտի խթանմանն ուղղված միջոցառումների, դրամաշնորհների վրա։ Անդրադարձ կատարվեց նաև ոլորտի օրենսդրական փոփոխություններին և նոր ռազմավարության մշակմանը։
Գործարարների հետ քննարկման ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան մարզում գործող զբոսաշրջային կենտրոններին, լսեցին գործարարների խնդիրներն ու պատասխանեցին նրանց հարցերին։
Արագածոտնում զբոսաշրջային ոլորտի զարգացումը խոչընդոտող հարցերը վերհանեց և դրանց լուծման ուղիները նախանշեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։