Տպել
Նորություններ
Հայրենյաց պաշտպանի գործին զինվորագրվեցին թալինցի զորակոչիկները․ նրանց բարի երթ մաղթեց Արագածոտնի մարզպետը
13.01.2023
Ջերմ ու հանդիսավոր մթնոլորտում այսօր Թալինից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց զորակոչիկների առաջին խումբը։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, զինվորական և հոգևոր այրերի հետ բարի ծառայություն մաղթեց զորակոչիկներին։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում զորակոչիկներն օրհնություն ստացան, որից հետո ներկաները միասնական աղոթք հնչեցրին՝ երկրի խաղաղության, երիտասարդների բարի ծառայության համար։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, եղբայրական ձեռքսեղմումով զորակոչիկներից յուրաքանչյուրին բարի երթ մաղթեց։
Տղաները բանակ ճանապարհվեցին ծափերով, բարոյահոգեբանական բարձր ոգով ու հպարտությամբ։
Սիրելի՛ զորակոչիկներ, խաղաղ անցեք ձեր ծառայությունն ու բարով վերադարձեք ձեր օջախներ։