Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունները․ ստուգատեսի ընթացքին հետևել են մարզպետարանի ներկայացուցիչները

10.01.2023

 «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից այսօր պետական ավարտական քննություն հանձնեց Արագածոտնի մարզի դպրոցների 12-րդ դասարանների 119 աշակերտ։

Ստուգատեսին հետևելու նպատակով այսօր Նորայր Սիսակյանի անվան Աշտարակի թիվ 5 ավագ և Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցներ այցելեցին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը և ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը։
Շրջայցի ընթացքում մարզպետարանի ներկայացուցիչները տնօրենությունից հետաքրքրվեցին աշակերտների պատրաստվածության մասին, քննաշրջանի պատշաճ կազմակերպմանը վերաբերող հարցերով, ինչպես նաև համաճարակային իրավիճակով պայմանավորված իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին։
Նշենք, որ հունվարի 11-ին 12-րդ դասարանի սովորողները պետական ավարտական քննություն կհանձնեն «Մաթեմատիկա», հունվարի 12-ին՝ «Պատմություն» առարկաներից։
Միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունվարի 15-ին՝ «Քիմիա» առարկայի քննությամբ։
Սիրելի՛ աշակերտներ, մաղթում ենք հաջող քննաշրջան։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06